Սիրահարվելու համար կնոջը պետք է 45 վայրկյան


20:31 , 17 հոկտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ առաջին հայացքից սեր կոչվածն առհասարակ գոյություն ունենալ չի կարող: Նրանց պնդմամբ, տղամարդը կնոջը կարող է դուր գալ միայն այն դեպքում, երբ վերջինս հասցրել է առնվազն 6 հայացք ձգել… Որպեսզի տղամարդը հետաքրքրի կնոջը և հասցնի գնահատվել նրա կողմից (դեմքի արտահայտությունը, բույրը, ժեստերը) գեղեցիկ սեռին հարկավոր է գոնե 6 հայացք և 45 վայրկյան:

Եվ այսպես…

1. Առաջին հայացքը, որը տևում է մոտ 5 վայրկյան, ուղղված է աչքերի գույնն ու արտահայտությունը որոշելուն:

2. Երկրորդը գնահատում է հագուստն ու կոկիկությունը. տևում է 10 վայրկյան:

3. Եվս 5 վայրկյան խլում է սանրվածքը:

4. Չորրորդ հայացքով կինը պարզում է ամուսնական մատանու առկայությունը և գնահատում ձեռքերը:

5. Հինգերորդ հայացքով գնահատվում են կոշիկները:

6. Վեցերորդ հայացքով, որը տևում 15 վայրկյան, կինը զննում է տղամարդու ժեստերը, կեցվածքը, հայացքը: