16:42 , 17 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Ամերիկյան հայտնի ամսագիրը հրապարակել է 10 ամենաբարձր վարձատրվող հեռուստատեսային դերասանների ցուցակը:
Հարուստ դերասանների տասնյակի առաջին հորիզոնականում է հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և դերասան Էշտոն Կատչերը, ով ունի իր սեփական հեռուստաշոուն, մասնակցել է համաշխարհային մի շարք բրենդների և գովազդների նկարահանումներին: Դերասանի տարեկան եկամուտը կազմում է 24 մլն դոլար:
2-րդ հորիզոնականում է դերասան Ջոն Կրայերն, ում ամսական եկամուտը հասնում է 21 մլն դոլարի:
Ռեյ Ռոմանոն, որ հայտնի է «Միջին տարիքի տղամարդը» սերիալից, այս պահին իր գրպանում ունի 16 մլն դոլար:
Հանրահայտ դերասան Նիլ Պատրիկ Հարիսը, «Ինչպես ես հանդիպեցի Ձեր մայրիկին» սերիալից, տարեկան ունի մոտ 15 մլն դոլարի եկամուտ:
Դերասան Մարկ Հերմոնը 5-րդ հորիզնականում է և հարուստ է 15 մլն դոլարով:
Պատրիկ Դեմպսին 13 մլն դոլար ունի:
Հորիզոնականի 7-րդ տեղում է Թիմ Ալլենը, ով ունի 11 մլն դոլար:
8-րդ հորիզոնականում է աշխարհի անչափահաս մեծահարուստներից մեկը` Էնգուս Թ. Ջոնսը, ով ունի 11 մլն դոլար:
Մայքլ Հոլը այս ցուցակի նախավերջին մարդն է, ով ունի 10 մլն դոլար:
Չարլի Շին ունի 10 մլն դոլար: Հենց նա էլ եզրափակում է ամսագրի հրապարակած մեծահարուստ դերասանների ցուցակը: