10 ամենաարյունալի քաղաքացիական պատերազմները


16:35 , 17 հոկտեմբեր, 2013

Այս ցանկում ներառված են պատմության ամենաարյունալի ու մահաբեր քաղաքացիական պատերազմները: Ընդ որում, բոլորը բացի մեկից տեղի են ունեցել Ֆրանսիայում ու Չինաստանում:

 10   Կորեական պատերազմ (1950-1953)

M20 75 mm recoilless rifle korean war 600x480 The 10 Most Lethal Civil Wars Ever Fought

Այս պատերազմին ծանոթ են հատկապես արևմտյան երկրները, քանի որ պատերազմի լուծման մեջ ակտիվորեն ներգրավված էր Միացյալ ազգերի կազմակերպությունը: Պատերազմը մղվում էր կոմունիստական Հյուսիսային Կորեայի ու հակակոմունիստական Հարավային Կորեայի միջև: Տեխնիկապես այն մինչ այսօր էլ ընթանում է, քանի որ չնայած պատերազմական գործողություններն ընդհատված են, սակայն խաղաղության պայմանագիրը կնքված չէ: Կորեական պատերազմի հետևանքով 1-3 միլիոն մարդ է զոհվել:

 9   Ֆրանսիական հեղափոխությունների պատերազմը (1792-1802)

Varoux 600x534 The 10 Most Lethal Civil Wars Ever Fought

Հեղափոխական պատերազմների ընթացքում հաճախակի էին փոփոխվում քաղաքական ծայրահեղ հոսանքները: Ֆրանսիական հեղափոխական պատերազմները նույնիսկ ներգրավվեցին հարևան մի շարք պետությունների: Ընդհանուր առմամբ այս պատերազմի հետևանքով 2 միլիոն մարդ զոհվեց:

 8   Կրոնական պատերազմները Ֆրանսիայում (1562-1598)

religion The 10 Most Lethal Civil Wars Ever Fought

Կրոնական պատերազմը տեղի էր ունենում հիմնականում բողոքականների ու կաթոլիկների միջև: Այս պատերազմում շուտով ներգրավվեցին ազնվական տներն ու նույնիսկ այլ պետությունները: Ավելի քան 30 տարի տևած այս պատերազմի հետևանքով 3 միլիոն մարդու կյանք խլվեց, ամբողջական գյուղեր բնաջնջվեցին:

 7   Դեղին կապիչներ ապստամբություն (184-205թթ)

yellow turbans yellow sky 600x424 The 10 Most Lethal Civil Wars Ever Fought

Դեղին կապիչների ապստամբությունը ընթանում էր Հան դինաստիայի Լինգ կայսեր  դեմ: պատերազմում ներգրավված էին նաև դաոսիստական գաղտնի հասարակությունները: Պատերազմի ընթացքում նաև բնական աղետներ էին տեղի ունենում, որի հետևանքով զոհերի թիվն ընդհանուր առմամբ հասավ 3-7 միլիոնի:

 6   Չինական քաղաքացիական պատերազմ

images3 The 10 Most Lethal Civil Wars Ever Fought

Այս պատերազմը նույնպես պաշտոնապես չի ավարտվել ու երկու կողմերն էլ պնդում են իրենց գերիշխանություննը Թայվանի ու Չինաստանի հողի համար: Կոմունիստական այս խռովությունները տեևեցին 23 տարի, որն իսկզբանե բռնկվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Ճապոնական արշավանքների դեմ պայքարելու համար: Պատերազմի հետևանքով 7.5 միլիոն մարդ է զոհվել:

 5  Դունգանի խռովությունները (1862-1877)

dungan 600x259 The 10 Most Lethal Civil Wars Ever Fought

Չինական այս պատերազմն ընթանում էր էթնիկ ու կրոնական հողի վրա, որտեղ ներգրավված էին նաև մուսուլման չինացիների փոքրամասնության խմբերը: 15 տարի տևած այս պատերազմի հետևանքով բազմաթիվ էթնիկ փոքրամասնություներ արտագախթեցին հարևան երկրները: Պատերազմի հետևանքով 8-12 միլիոն մարդ զոհվեց:

 4   Կարմիր հոնքի ապստամբությունը (9-24)

Boxer Rebellion 600x354 The 10 Most Lethal Civil Wars Ever Fought

Այս ապստամբությունն այլ կերպ նաև հայտնի է, որպես Չիմի, որն ընթանում էր Հան դինաստիայի դեմ: Պատերազմն իր տարօրինակ անունը ստացել էր այն բանից հետո, երբ հրամանատաներից մեկը իր զորքերից պահանջել էր իրենց հոնքերը ներկել կարմիր գույնով, այնպես որ ավելի հեշտ լիներ ճանաչել իրենց կողմից կռվողներին ու թշնամիներին: Պատերազմի արդյունքում 10 միլիոն մարդ է զոհվել:

 3  Ան Լուշանի ապստամբությունը (755-763)

An Shi Rebellion The 10 Most Lethal Civil Wars Ever Fought

Տանգ դինաստիայի Ան Լուշան ապստամբել էր Յան դինաստիայի դեմ ու ինքն իրեն հռչակել Հյուսիսային Չինաստանի կայսր: Պատերազմը մոտ 10 տարի տևեց, որի արդյունքում 13 միլիոն մարդ զոհվեց:

 2   Թայփինգի  ապստամբությունը (1850-1864)

british against taiping The 10 Most Lethal Civil Wars Ever Fought

Թայփինգի ապստամբությունը բռնկվեց այն ժամանակ, երբ Հոնգ Խիուքուանը սկսեց պնդել, թե տեսիլքներ է ունենում, որոնք նրան ասում են, որ ինքը Հիսուս Քրիստոսի երիտասարդ եղբայրն է: Նա շուտով իր հետևորդների հետ ապստամբություններ է բարձրացնում, որին հաջորդում է սովն ու համաճարակը: Արդյունքում 20 միլիոն մարդ է մահանում 1850-1864թթ-ի ընթացքում:

 1   Քին/Մին դինաստիայի նվաճողական արշավանքները (1643-1683)

Qing dynasty conquest of the Ming Dynasty The 10 Most Lethal Civil Wars Ever Fought

Չինական կայսերական դինաստիաները Քինն ու Մին դինաստիաները 40 տարի շարունակ պայքարում էին միմյանց դեմ: Ի վերջո Քինը հաղթում է Մինին այն բանից հետո, երբ Մին դինաստիայի Հոնգ Թայջի կայսրը մահանում է առանց ժառանգ թողնելու: Պատերազմի արդյունքում 25 միլիոն մարդ է մահացել: