16:36 , 17 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Anonymous ցանցահենների միջազգային խումբը համացանցում հրապարակել է Լեհաստանի էկոնոմիկայի նախարարության համակարգչային ցանցից գողացված փաստաթղթերը՝ անձնագրերի լուսածրած պատկերներ, հրավերքներ, նամակագրություն: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Լեհաստանի ռադիոկայանին:
Այդ տվյալների ստուգմամբ զբաղվում է Ներքին անվտանգության գործակալությունը և հենց նախարարությունը: Գերատեսչությունն ընդգծել է, որ տեղեկատվական բոլոր համակարգերն աշխատում են առանց խափանումների:
Հրապարակված փաստաղթղթերը թույլ են տալիս եզրակացություն անել այն մասին, որ ցանցահենները նախարարության սերվերների մատչելիություն են ստացել 2013թ. հոկտեմբերի 6-ին՝ մեկնաբանել է տվյալների անվտանգության հարցերով փորձագետ Պյոտր Կոնեչնին:
Հրապարակված փաստաթղթերը արժեք չեն ներկայացնում, սակայն ցանցահեններն իրենց ուղերձում խոստացել են ավելի շատ նյութեր հրապարակել: Նրանց խոսքով՝ Լեհաստանի նախարարության սերվերների վրա հարձակումը OpGoldenDawn միջազգային ակցիայի մի մասն են, որից նախկինում տուժել են Հունաստանը և ԵԱՀԿ-ն: Չի հստակեցվում, թե ցանցահեններն ինչում են մեղադրում լեհերին:
2012թ. սկզբին ցանցահենները մի քանի անգամ արգելափակել են լեհական կառավարական մի շարք կայքերի մատչելիությունը՝ ի պատասխան Վարշավայի պատրաստակամության՝ աջակցել օգտատերերի համակարգիչների վերահսկման խստացմանն ուղղված առևտրային համաձայնագրին: