Պետք է վերջապես կարողանանք թացը չորից տարանջատել


16:31 , 17 հոկտեմբեր, 2013

Մի շատ լուրջ հարց եմ դնում քննարկման: Արտահայտվեք ակտիվորեն: Այս հարցը շատ էական նշանակություն ունի մեր հասարակության համար: Պետք է վերջապես կարողանանք թացը չորից տարանջատելու որոշակի հայտանիշներ ունենալ որպեսզի ամեն մի դուրսպրծուկ չգա ու մեր գլխին որպես հերթական փրկիչ իր գարշելի անձը փաթաթի զանազան խորամանկ ու խարդախ մեթոդներվ:
Մարդու կյանքը կարելի է բաժանել երեք խոշոր շրջանների՝ մարդու կայացումը, մարդու ակտիվ ու արդյունավետ աշխատանքի շրջանը, մարդու ծերության շրջանը: Առաջին փուլում մարդը հիմնականում ծնողների հաշվին ապրելով ձեռք է բերում որոշակի հմտություններ իր հետագա կյանքի ապրուստը իր ջանքերով վաստակելու համար: Երկրորդ փուլում ըստ իր ձեռք բերած հմտությունների իր քրտնաջան աշխատանքով վաստակում է ու նյութապես ապահովում է իր ու իր ընտանիքի գոյությունը, երրորդ փուլում մարդը անցնում է վաստակած հանգսի վայելելով իր աշխատանքային շրջանում ետ գցած նյութական արժեքները՝ այդ թվում նաև կենսաթաշակային միջոցները որոնք մասամբ ինքն է կուտակել և մասամբ էլ պետությունն է ֆինանսավորում:
Հիմա եկեք այս բերածս սխեմայով նայենք այն մարդկանց անցած կյանքի ճանապարհները ովքեր այսօր հասարակության կյանքն են կառավարում կամ փորձում են այդպիսին դառնալ: Քանի՞ կայացած անհատներ կան նրանց մեջ և քանիսի մասին մենք կարող ենք որոշակի ասել որ այս մարդը իր կյանքի ընթացքում այս մասնագետն է եղել և ահա այս ասպարեզում քրտնելով է վաստակել:
Արդյո՞ք մենք մարդուն այս կամ այն կարևոր ասպարեզը վստահելուց լրջորեն ծանր ու թեթև ենք անում նրա անցած ճանապարհն ու նրա ունեցած աշխատանքային հմտությունները: Վստահ եմ որ այսօրվա բազմաթիվ կարևոր պաշտոններում նստած են բացարձակ անգրագետ, կյանքում ոչ մի բանի համար անարժեք անձինք ովքեր այս պոստերը գրավել են միայն իրենց բնորոշ խորամանկ ու խարդախ մեթոդներով: