15:21 , 17 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Russia Today հեռուստաընկերության արաբական մասնաբաժնի աշխատակիցները բաց բողոքի նամակ են գրել ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինին՝ ընդդեմ ընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, տվյալ բաց նամակը տպագրվել է «Արգումենտի Նիձելի» («Аргументы Недели») պարբերականում:
21 հոգու կողմից ստորագրված բաց նամակում հեռուստաընկերության նախկին մասնագետները՝ փորձագետներ, թարգամանիչներ և լրագրողներ, բողոքում են Մարգարիտայից, վստահեցնելով, որ վերջինիս կադրային քաղաքականության հետևանքով աշխատանքից դուրս են մնացել 150 աշխատակիցներ: Ռուսիա-Ալ-Յում (արաբերեն Ռուսաստանն Այսօր) հեռուստաընկերության բողոք-նամակ գրած աշխատակիցները նաև վստահեցնում են, որ աշխատանքի բերված նոր փորձագետները շատ երիտասարդ են ու չեն ճանաչում իրենց ոլորտն այնպես, ինչպես աշխատանքից ազատվածները:
Մարգարիտա Սիմոնյանը դեռևս չի մեկնաբանել իր դեմ բողոք-նամակում տեղ գտած մեղադրանքները:
Նշենք, որ արաբալեզու Russia Today-ը բացվել է 2007 թվականին: