14:26 , 17 հոկտեմբեր, 2013Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Հադրութի ուղղությամբ այսօր նախատեսված ԵԱՀԿ ՄԽ առաքելության դիտարկումն ընդհատվել է, քանի որ ադրբեջանական կողմը ոչ միայն հետ է կանգնել պայմանավորվածությունից, այլ դիտարկման պահին կրակ է բացել ՊԲ դիրքերի ուղղությամբ:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է ընդունել դադարեցնել դիտարկումը:
Այս ցավալի միջադեպը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ շփման գծում տիրող իրավիճակը խիստ անկայուն է՝ հղի անկանխատեսելի հետևանքներով: Սա նաև լավ հնարավորություն է միջնորդ երկրների համար՝ անհրաժեշտ եզրակացություններ անելու համար: Եթե Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմի կանոնները միջնորդների ներկայությամբ՝ տեղյակ լինելով իրականացվող դիտարկման մասին, միջնորդների համար պետք է, որ հասկանալի լինի, թե ինչ է կատարվում սահմանագծին՝ իրենց բացակայության դեպքում: