Սա Հայաստանն է, ու միայն այստեղ են մարդիկ խնդիրներից ազատվելու համար երկրից փախչում


14:21 , 17 հոկտեմբեր, 2013

Սա Հայաստանն է, և միայն այստեղ է հնարավոր, որ ոստիկանությունը կարգ պահպանելու փոխարեն կարգ խախտի, ու դա նորմալ ընկալվի, միայն այստեղ է, որ անտառտնտեսության տնօրենը կարող է այծ պահպանելու փոխարեն կրակի կենդանու վրա (ՀԺ), և ղեկավարությունը հովանավորի նրան: Սա Հայաստանն է, և միայն այստեղ է հնարավոր, որ իրենց իրավունքները պաշտպանելու փոխարեն մարդիկ պայքարեն իրավունքների պաշտպանների դեմ: Սա Հայաստանն է, որտեղ ամեն Աստծո օր տեղի են ունենում նման իրադարձություններ, և մարդիկ գտել են դրանցից ազատվելու ուղին՝ փախչում են երկրից: