13:55 , 17 հոկտեմբեր, 2013Դե ինչ, առաջարկում ենք ձեր կյանքում գոնե մի անգամ փորձեք այս տարօրինակ, բայց միևնույն ժամանակ համեղ ուտեստները:
10 Չորացրած մորեխներ (Մեքսիկա)

Հնարավոր է մի փոքր տատանվեք փորձելուց առաջ, սակայն եթե մեկ անգամ փորձեք աղի խրթխրթան մորեխների երկրորդ բաժնից էլ միգուցե չհրաժարվեք:
9 Կալամարի (Իսպանիա)

Այս ուտեստը կարող եք փորձել Իսպանիայում: Դուք նույնիսկ ինքերդ կարող եք որսալ այս ծովային կենդանիներին ու դրաք ուղղակի տապակեք:
8 Կովի ստմոքսով ապուր (Կոստա Ռիկա)

Այս ուտեստն իրենից ներկայացնում է բանջարեղենով ապուր, որի մեջ ավելացնում են նաև կովի ստամոքսը: Այնքան էլ դուրեկան չի հնչում, սակայն բավականին համեղ ուտեստ է:
7 Շոկոլադապատ բեկոն (ԱՄՆ)

Շատերը կմտածեն, թե այս ուտեստը ուղղակի զզվելի համ կունենա, այնինչ շոկոլադապատ խոզի ապխտած միսը իսկապես հրաշալի ուտեստ է: Պետք է փորձել:
6 Տապակած Kool-Aid (ԱՄՆ)

Kool-Aid-ը զովացուցիչ ըմպելիք ստանալու համար նախատեսված փոշի է: Սակայն ԱՄՆ-ում կարելի է նաև տապակած Քուլ-Էյդներ գտնել, որի համը դժվար է նկարագրել, դուք ուղղակի պետք է փորձեք դա:
5 Միջատներ փայտիկների վրա (Հարավարևմտյան Ասիա)

Զզվելի թվացող այս ուտեստը շատերի համար այնքան համեղ է, որ հնարավորության դեպքում նրանք ամբողջ օրը միայն սրանից կուտեին: Այնպես որ պետք փորձեք, միգուցե այն ձեզ էլ դուր գա:
4 Տոֆու (Չինաստան)

Տոֆուն բավականին հոտավետ ուտեստ է: Ու օգտագործվելով տարբեր այլ բաղադրամասերի հետ արագ կլանում է դրանց հոտն ու համը ու ավելի սուր համեր ստանում: Չինացիների համար սա անփոխարինելի ուտեստ է:
3 Հոտավետ կաղամբ կիմչի (Կորեա)

Կորեական կիմչի ուտեստը, որը գլխավոր բաղադրամասը կաղամբն է իսկապես արժե փորձել: Այն մի փոքր սուր հոտ ունի և առավել համեղ է կծու պղպեղով համեմված վիճակում:
2 Ֆուգու ձուկ (Ճապոնիա)

Այս թունավոր ձուկը ուտելու ժամանակ ձեր լեզուն կարող է փոքր ինչ թմրել: Սակայն եթե այն ճիշտ է պատրաստված, ապա որևէ խնդիր չեք ունենա:
1 Խավիարով ու ծովախեցգետնով պիցցա (Իտալիա)

Խավիարով ու ծովախեցգետնով պատրաստված պիցցան` Տուսկանը, բավականին թանկ է, այն 1000$ արժե Իտալիայում: Այնպես որ այս մեկը փորձելու համար պետք է դատարկեք ձեր գրպանները: