Մանկավարժական անձնակազմի միջին աշխատավարձը կկազմի 152 հազար դրամ


13:46 , 17 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

2014թ–ի ՀՀ պետբյուջեի նախագծով դպրոցների և մանկապարտեզների մանկավարժական անձնակազմի միջին ամսական հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները, կկազմի 152 հազար դրամ՝ 2013թ–ի 140.4 հազար դրամի դիմաց:

Վարչական 3812.8 դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը կկազմի 210.0 հազար դրամ, ուսումնաօժանդակ եսպասարկող անձնակազմի 9864.8 դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը` 76.6 հազար դրամ՝ 2013 թվականի 46.7 հազար դրամի դիմաց: