Բորիս Նավասարդյանը Հ1-ի նոր «եռանդուն ղեկավարության» խոստացած բարեփոխումներն էլ բավարար չի համարում


13:40 , 17 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում խոստացված բարեփոխումներն էլ բավարար չի համարում։ Լրագրողների հետ հանդիպմանը նա նկատեց, որ ի տարբերություն նախկին ղեկավարության, նորերը որոշակի քայլեր փորձում են անել։


«Հանրային հեռուստաընկերությունում լուրջ խնդիրներ կան, վերջին տարիների ընթացքում քանի անգամ հայեցակարգը փոխվել է։ Մենք շատ լավ հիշում ենք նախկին ղեկավարության պնդումը, թե՝ քանի որ հանրային ենք մեծամասնության պահանջարկը պետք է արտահայտենք։ Դրա համար ռեյտինգ ապահովելու համար համապատասխան հաղորդում էին ցույց տալիս և դրանով գովազդ ապահովում։ Հանրայինը, ըստ էության, ագրեսիվ հեռուստաալիք էր»,- ասաց նա և նշեց, թե հեռուստաընկերության հայեցակարգը փոխվեց նաև մտավորականների նամակի շնորհիվ։

«Բայց հետո էլ արդեն այլ ուղղությամբ փոխվեց ՝ լսարանի կորուստ և մեկ այլ խնդիր»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ