Victorias Secret-ը 10 մլն դոլար արժողությամբ կրծկալ է ներկայացրել


13:34 , 17 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Victorias Secret ներքնաշոր արտադրող ընկերությունը ցույց է տվել 10 միլիոն դոլար արժողությամբ կրծկալ, որը պոդիումում կներկայացվի Նյու Յորքում դեկտեմբերի 10-ին կայանալիք ցուցադրության ժամանակ:

Royal Fantasy Bra անունը ստացած կրծկալի վրա 4200 թանկարժեք քար է ամրացված, իսկ ամենակենտրոնում 52 կարատանոց ռուբին է: Գերթանկարժեք կրծկալը կներկայացնի հարավաֆրիկացի մոդել Քենդիս Սուեյնփոլը: