Ինչպե՞ս հաղթահարել սովի զգացումը


14:00 , 17 հոկտեմբեր, 2013

Սովի զգացումը քեզ չի լքում ամբողջ օրվա ընթացքու՞մ: Ոտքի վրա քիչ-քիչ ուտելը ելք չէ, չէ՞ որ դա կարող է հանգեցնել ավելորդ քաշի: Գուցե այս խորհուրդներն օգնեն քեզ...

BreakfastԼիարժեք նախաճաշ արա

Եթե սովոր ես առավոտյան նախաճաշ չանել կամ երկու-երեք գդալ վարսակի ապուր ուտել, ապա դժվար կլինի առանց հավելյալ ուտելիք ուտելու: Հիշիր, որ նախաճաշն անպայման պետք է լիարժեք լինի, թե չէ անընդհատ ին-որ բան ուտելու ցանկություն ես ունենալու: Եթե միևնույն է` սովածություն ես զգում, ապա առավոտյան սննդակարգի մեջ մտցրու շատ սպիտակուց (կաթնաշոռ, հավկիթ, անյուղ միս) և մանրաթելեր (բանջարեղեն, միրգ) պարունակող մթերքներ:

.Live.Laugh.Love. - tone-up-time: DRINK WATER | via TumblrՇատ ջուր խմիր

Ջգտիր օրվա ընթացքում խմել որքան հնարավոր է շատ չգազավորված մաքուր ջուր: Դա կօգնի խուսափել ջրազրկումից, ինչը շատ հեշտ է շփոթել սովի հետ: Ի դեպ, երբ օրգանիզմի ջրային բալանսը կարգավորվի, կնկատես, որ մաշկդ ավելի լավ տեսք ունի, իսկ օրգանիզմդ ժամացույցի պես է աշխատում:

Feeling hungryԼսիր ինքդ քեզ

Ինչ-որ բան ուտելուց առաջ մտածիր` գուցե ընդհանրապես սովա՞ծ չես: Գուցե պարզապես չգիտես, թե ինչ անել կամ անհանգիստ ես: Երբեմն ուտելու ցանկությունը ծագում է այն ժամանակ, երբ մարդը գտնվում է սթրեսային իրավիճակում: Ձգտիր ուշադրությունդ շեղել ավելի հաճելի բաների վրա: Սովի մասին մոռանալ կտան նաև ճաշի ժամին կարճատև զբոսանքը և թեթև ֆիզիկական վարժությունները: