Մոսկվայում մեկ գիշերվա ընթացքում երկու հազար միգրանտ է բերման ենթարկվել


13:13 , 17 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Մոսկվայի ոստիկանական բաժանմունք հոկտեմբերի 16-ի գիշերը մոտ երկու հազար գաղթյալներ են տեղափոխվել:

Ինչպես հայտնում են Մոսկվայի ոստիկանությունից՝ բերման ենթարկվածներից 140-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար, հաղորդում է РИА Новости-ն:

Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ միայն Մոսկվայի Բիրյուլովոյից անբնակելի երկու շենքերից բերման են ենթարկվել մոտ 150 գաղթյալներ:

Նշենք, որ գաղթականներին բերման ենթարկելու գործընթացը սկսվեց 25-ամյա Եգոր Շերբակովի սպանությունից հետո: