13:00 , 17 հոկտեմբեր, 2013Կաշվե հագուստն արդեն վաղուց դադարել է լինել մորուքավոր բայքերների և ռոք երաժշտության սիրահարների զգեստապահարանի ատրիբուտը. կաշվե իրերը հիմնովին իրենց տեղն են գտել ժամանակակից կնոջ զգեստապարահանում: Տարօրինակ չէ, որ դրանք սեքսուալ տեսք ունեն և կարող են ինչպես երեկոյան կերպար ստեղծել, այնպես էլ բազմազան դարձնել առօրեական կերպարը: Առանձնակի հռչակ են վայելում կաշվից մատիտ-կիսաշրջազգեստները և լեգինսները:
Հենց կաշվե լեգինսներին է նվիրված մեր այսօրվա ֆոտոշարքը: Այսօր կարող ենք համարձակորեն պնդել, որ կաշվե լեգինսներ կան ցանկացած նորաձև աղջկա զգեստապահարանում. դրանք հարմար են անգամ գրասենյակի համար (եթե դրեսս-կոդն այդքան էլ խիստ չէ), եթե կրել չելսի կոշիկների, երկար մինիմալիստական վերնաշապիկի և տղամարդու ոճով պիջակի հետ: Եթե նախընտրում եք ավելի «խուլիգանական» և վառ կերպարներ, կրկին կարող եք դիմել կաշվե լեգինսների օրինակին: Մի խոսքով` կաշվե լեգինսները ձեզ ստեղծագործելու մեծ հնարավորություն են տալիս:




_large.jpg)





