ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականն իր համար ռեկորդային՝ 38-րդ տեղում է


12:38 , 17 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Այսօր հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը:

Մեր հավաքականը Բուլղարիայի ընտրանու նկատմամբ հաղթանակից և Իտալիայի հավաքականի նկատմամբ արտագնա խաղում ոչ-ոքիից հետո հանգրվանել է իր համար ռեկորդային՝ 38-րդ հորիզոնականում:

Մեր ընտրանին առաջադիմել է 17 տեղով՝ գերազանցելով Լեհաստանի, Բուլղարիայի, Իռլանդիայի, Պարագվայի, Իսլանդիայի, Ճապոնիայի, Թուրքիայի և մի շարք այլ հավաքականների ցուցանիշները:

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

1. Իսպանիա – 1513 միավոր
2. Գերմանիա – 1311 
3. Արգենտինա – 1266 
4. Կոլումբիա – 1178 
5. Բելգիա – 1175 
6. Ուրուգվայ – 1164 
7. Շվեյցարիա – 1138 
8. Հոլանդիա – 1136 
8. Իտալիա – 1136 
10. Անգլիա – 1080