12:25 , 17 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Հոլիվուդյան հայտնի զույգը՝ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, ևս մեկ քայլով մոտեցել են իրենց պսակադրությանը։ Դերասանները նախատեսում են հարսանիքը կազմակերպել Հավայան կղզիներում և արդեն կազմել են 101-էջանոց ամուսնական պայմանագիր, հայտնում է ДНИ.ru-ն։
Զույգը միասին է արդեն ավելի քան 7 տարի։ Սակայն մինչ վերջերս նրանք չէին ցանկանում ամուսնանալ։ Համաձայն նոր տեղեկությունների՝ Անջելինան և Փիթը պաշտոնապես կին և ամուսին կդառնան այս տարի՝ Սուրբ Ծննդյան տոներին։ Չնայած փոխադարձ սիրուն՝ միմյանց և 6 երեխաների հանդեպ, դերասանները որոշել են ամուսնական պայմանագիր կնքել։
Ըստ փաստաթղթի՝ ամուսնալուծության դեպքում նրանց կարողության մեծ մասը բաժին կհասնի Փիթին։ Նա կստանա 176 մլն դոլար՝ 320-ից։ Ամուսինները հավասար իրավունքներ կունենան երեխաների խնամքի հարցում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ