11:55 , 17 հոկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Կառավարության` այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ աշխատանքից ազատվեց ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարը:
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-ին կետը և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Նունե Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: