Պատիվ է Արթուր Պետրոսյանի ռեկորդը գերազանցելը. Հենրիկ Մխիթարյան


11:48 , 17 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Իտալիայի հետ հանդիպմանը դառնալով գոլի հեղինակ` Հենրիկ Մխիթարյանն իր հաշվին գրանցեց 12-րդ գոլն ազգային հավաքականում և գերազանցեց Արթուր Պետրոսյանի ռմբարկուական ռեկորդը:

Ֆուտբոլիստը, անդրադառնալով այս ռեկորդին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իսկական պատիվ է Արթուր Պետրոսյանի՝ ազգային հավաքականում ռեկորդը գերազանցելը: Շնորհակալ եմ ձեզ ձեր բարի խոսքերի համար: Շնորհակալությո´ւն, հայե´ր ջան»: