Ադրբեջանը նոտա է պատրաստել` հղելու ռուսական ԱԳՆ-ին


11:34 , 17 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանը նոտա է պատրաստել` հղելու ՌԴ ԱԳՆ-ին` իր քաղաքացի Օրհան Զեյնալովի ձերբակալության կապակցությամբ, ում մեղադրում են Մոսկվայի Բիրյուլյովո շրջանում Եգոր Շերբակովի սպանության մեջ: Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջել է նրան հյուպատոսական օգնություն ցուցաբերել. հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն:

«Մենք նոտա ենք պատրաստել և վաղը հղելու ենք Ռուսաստանին, որտեղ պահանջելու ենք հյուպատոսական օգնություն ցուցաբերել սպանության մեջ մեղադրվող մեր քաղաքացուն: Նրա մոտ պետք է փաստաբաններ լինեն: Եթե կա կարիք, նա պետք է նաև թարգմանիչ ունենա, և ամեն բան պետք է իրավական դաշտում լինի»,-ասել է դեսպանը ռուսական Дождь հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: 

Դեսպանը նաև հավելել է, որ եթե Զեյնալովի մեղքն ապացուցվի, ապա արժանի է ամենաբարձր պատժի: Իսկ իրենց կողմից Ադրբեջանի դեսպանատունը պատրաստ է ամեն կերպ համագործակցել ռուսական իշխանությունների հետ: