Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճում է


11:22 , 17 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Ֆիլիպինների իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 144-ի, անհետ կորած է համարվում 20 մարդ:

7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժել է 291 մարդ, հայտնում է CNN-ը:

Երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին, երբ երկրում սկսել են նշել Կուրբան բայրամը: Մասնագետները գրանցված երկրաշարժը գնահատում են վերջին 23 տարիների ընթացքում այդ տարածաշրջանի ամենաուժեղը: