Ջոն Քենեդու դուստրը նշանակվել է Ճապոնիայում ԱՄՆ-ի դեսպան


11:02 , 17 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Սենատը միաձայն հաստատել է Քերոլայն Քենեդու նշանակումը Ճապոնիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում, հայտնում է Associated Press-ը՝ հիշեցնելով, որ նա ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջոն Քենեդու դուստրն է:

Խորհրդարանական լսումների ժամանակ, երբ քննարկվում էր պաշտոնում Քերոլայն Քենեդու հաստատման հարցը, նա խոստացել է շարունակել հոր գործը: Նա Կոլումբիայի համալսարանի իրավունքի դոկտորի կոչում ունի:

Քենեդիների կլանն ավանդաբար կարևոր դեր է խաղում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունում: Քերոլայնն ակտիվորեն մասնակցել է Բարաք Օբամայի նախընտրական արշավներին 2008-ին և 2012-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ