Բակո Սահակյան. Սփյուռքի ներուժի օգտագործումը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ցույց է տվել իր արդյունավետությունը


10:46 , 17 հոկտեմբեր, 2013

Բակո Սահակյան. Սփյուռքի ներուժի օգտագործումը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ցույց է տվել իր արդյունավետությունըPanorama.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին Անտվերպեն քաղաքում հանդիպում է ունեցել բելգիահայ մի խումբ գործարարների հետ և քննարկել նրանց հետ Արցախում տարբեր ծրագրերին առնչվող հարցեր:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հատուկ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների, էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներին:

Նախագահ Սահակյանը նշել է, որ սփյուռքի ներուժի օգտագործումը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ցույց է տվել իր արդյունավետությունը և մեծապես նպաստում է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ