10:38 , 17 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ջութակը, որով նվագել են երաժիշտները՝ փորձելով խորտակվող «Տիտանիկի» ուղևորների շրջանում դադարեցնել խուճապը, ցուցադրվում է Մեծ Բրիտանիայում՝ մինչ աճուրդի դրվելը:
Գործիքը պատկանել է «Տիտանիկի» նվագախմբի ղեկավար Ուոլես Հարթլիին, որը ինչպես և նավի մյուս 1500 ուղևորները, 1912թ. դարձավ նավաբեկության զոհ:
Աճուրդի կազմակերպիչների խոսքով՝ ջութակը խորհրդանշում է մարդկային բնավորության լավագույն կողմերը:
Ակնկալվում է, որ գործիքի համար կվճարեն կես միլիոն դոլարից ոչ պակաս՝ հայտնում է BBC News-ը: