10:17 , 17 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի աշխատակիցները հայտնաբերել են, որ առողջության համար լավագույնը օրական 5 անգամ սնվելն է: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Հետազոտողները հետևել են 4000 երեխաների առողջությանը՝ նրանց ծննդի պահից մինչ 16 տարեկան դառնալը: Պարզվել է, որ նրանք, ովքեր օրական 5 անգամ են սնվել, ունեցել են մարմնի կշռի ցածր ցուցիչ: Նույնիսկ այդ դեպքում նրանց ծնողների մոտ առկա ճարպակալումը չի ազդել արդյունքի վրա:
Մասնավորապես, պարզվել է, որ սննդի ընդունման որևէ մասնաբաժնի բաց թողումը, մասնավորապես՝ առավոտյան նախաճաշի, կարող է հանգեցնել հակառակ արդյունքի:
Գիտնականները վստահ են, որ սննդի ընդունման սովորույթները կարևոր գործոն են ճարպակալման զարգացման ռիսկում, իսկ դրանց ազդեցությունը քաշի վրա մեծապես գերազանցում են այլ գործոններին: