Աստղագետները հայտնաբերել են աստղակերպ, որը 2032-ին կարող է բախվել Երկրին


09:56 , 17 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

2032-ին երկրի հետ կարող է բախվել 400 մետրանոց աստղակերպը:

2013 TV135 ինդեքսը ստացած փոքրիկ մոլորակը հայտնաբերվել է աստղային երկնքի լուսանկարներում, որոնք արվել են հոկտեմբերի 12-ին Ղրիմի աստղադիտարանում՝ հաղորդում է Ria Novosti-ն:

Երկնային մարմինը դասել են պոտենցիալ վտանգավոր աստղակերպերի շարքին, քանի որ դրա և Երկրի ուղեծրի միջև նվազագույն տարածությունը կազմում է 0.012 աստղային միավոր (1.7 մլն կմ):

2032-ի օգոստոսի 26-ին այդ աստղակերպը, հավանաբար, կբախվի Երկրին: