09:49 , 17 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Լաոսում վայրէջ կատարելու փորձի ժամանակ օդանավը վթարի է ենթարկվել. երկրի իշխանությունները հայտնել են, որ օդանավում գտնվող բոլոր անձինք մահացել են:
Օդանավում եղել են 11 երկրից 44 ուղևոր և հինգ մարդ անձնակազմից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Օդանավը վթարի է ենթարկվել վատ եղանակային պայմանների պատճառով. այն փորձել է վայրէջ կատարել, սակայն շեղվել է հիմնական ուղուց և ընկել է Մեկոնգ գետի մեջտեղում գտնվող քարե կղզու վրա: Օդանավը կիսվել է երկու մասի և ընկղմվել ջրի մեջ:
Նշենք, որ այդ տարածաշրջանում գործում է փոթորկային ճակատ, այդ պատճառով շատ օդանավեր մեծ դժվարությամբ են կարողանում վայրէջք կատարել: