Ինչպե՞ս արգելել Google-ին օգտագործել Ձեր անձնական տվյալները գովազդների մեջ


10:36 , 17 հոկտեմբեր, 2013

Google-ը շուտով ընթացքի մեջ կդնի գովազդային մի նոր ծրագիր, որն օգտվելու է օգտատերերի տվյալներից: Հասկանալի է, որ սրանով Google-ը ցանկանում է ավելացնել իր շահույթի չափը և դրա մեջ ներգրավում է նաև օգտատերերին: Նշեմ, որ Ձեր տվյալները գովազդների մեջ ցուցադրելու համար Google-ը Ձեզ ոչինչ չի վճարելու:
Հիմա մտածեք ինքներդ, ինչու՞ անվճար շուրջ բոլորին օգնել և դրանից ոչինչ չստանալ: Եթե չեք ցանկանում, որպեսզի Google-ը օգտագործի Ձեր տվյալները գովազդների մեջ, ապա մուտք գործեք Ձեր պրոֆիլ և արգելափակեք ծառայությունը Ձեր պրոֆիլի համար: