09:13 , 17 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Հոկտեմբերի 17-ին հանրապետության տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ: Միայն Տավուշում գիշերը տեղ-տեղ հնարավոր են տեղումներ, այլ շրջաններում և գիշերը, և ցերեկը կդիտվի պարզ եղանակ:
Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-20մ/վրկ, մառախուղ: Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա:
Երևանում հոկտեմբերի 17-ին կդիտվի պարզ եղանակ, տեղումներ չեն սպասվում: Տեղ-տեղ հնարավոր է քամի 7-10մ/վրկ: Գիշերը +6+8, ցերեկը +21+23, երեկոյան +14+16: