08:29 , 17 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Սիրիայում իսլամիստ գրոհայինները գրավել են Հալեպ քաղաքի կենտրոնական բանտը: Այս մասին գրում է Agence France-Press-ը:
Քաղաքային բանտը գրոհայինները պաշարել էին 2013-ի ապրիլից ի վեր: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մոտ 50 մարդ է զոհվել արմատական իսլամիստների խմբավորումների և գրոհայինների միջև Հալեպում տեղի ունեցած եռօրյա մարտերի ընթացքում: