08:08 , 17 հոկտեմբեր, 2013«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ նախօրեին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը, իր փեսայի հետ միասին իրենց «X 5» մեքենայով բախվել են «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի ու չընդունելով իրենց մեղքը՝ սկսել են հայհոյախառն արտահայտություններով քաշքշել «Աուդի»–ի վարորդին։ Վերջինս էլ չի ընկճվել ու հետ քաշվել, ինչի արդյունքում ծեծուջարդ է սկսվել։ «Ժողովուրդ»–ը փորձեց տեղեկությունը պարզել Գևորգ Ղուկասյանից։ Վերջինս հերքեց՝ ասելով «Նման պատահարներ կարող են լինել բոլորի հետ, բայց մեզ հետ նման բան չի եղել»–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: