Այլընտրանքային սեքս. պարտադի՞ր է, թե՞ ցանկալի. սեքսապաթոլոգ


04:21 , 17 հոկտեմբեր, 2013

Ladynews.am-ը գրում է.

Սեռական հարաբերությունների սովորական դասական տարբերակը երբեմն փոխարինվում է կամ ավելի սուր զգացողություններ ունենալու համար լրացվում այլընտրանքային սեքսով: Թե ինչքանով է այն պարտադիր կամ ցանկալի զույգերի սեռական կյանքում, ինչ կարող է լինել դրա բացակայության կամ մշտապես միայն այդ տարբերակով սեռական բավարարվածություն ստանալու դեպքում` Ladynews.am-ը փորձեց պարզել ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանից:

«Սեռական կյանքում գոյություն ունի մի հասկացություն, որը կոչվում է սեռական գուրգուրանքների և սեռական մերձեցման թույլատրելիության շրջանակ: Յուրաքանչյուր անհատ ունի իր պատկերացումներն ու մոտեցումները` պայմանավորված իր սեռական կոնստրուկցիայի տիպով, ինտելեկտուալ աստիճանով, մտահորիզոնով, երևակայությամբ ու ըստ այդմն էլ, յուրաքանչյուրի մոտ ձևավորվում է սեքսուալ մերձեցման թույլատրելիության շրջանակ»,- անդրադառնալով թեմային` նշեց սեքսապաթոլոգը:

Նրա խոսքով` հաճախ է ամուսնական զույգերի մոտ աններդաշնակություն առաջանում` կապված սեռական մերձեցման թույլատրելիության շրջանակի հետ, այսինքն` հնարավոր է` զույգերի մոտ առաջանա ցանկությունների և ռեալ իրավիճակի բախում. «Մեկի համար ցանկալի է կամ հաճելի ինտիմ մերձեցման մեկ շրջանակ, մյուսի համար դա ընդունելի չէ: Տեղեկատվական դաշտը հիմա շատ բաց է ու հասանելի, համացանցում մեծ ինֆորմացիա կա, և շատերը, ստանալով սեռական կյանքին առնչվող տարբեր տեսակի տեղեկատվություն, ունենալով տարատեսակ պատկերացումներ, փորձում են դա կիրառել իրենց սեռական կյանքում` կարծելով, որ դա պարտադիր է կամ չափանիշ. ամենևին`ոչ»,- ասաց Սևադա Հակոբյանը: Ըստ նրա` յուրաքանչյուր ամուսնական զույգ ինքը պետք է ընտրի իր համար նախընտրելի, ցանկալի սեռական կյանքի թույլատրելիության շրջանակը, որը երկուսին էլ կպատճառի հոգեսեքսուալ բավարարվածություն. «Չկան ինչ-որ չափանիշներ կամ տարբերակներ, որոնք բոլոր զույգերի մոտ պետք է պարտադիր կիրառելի լինեն, դա խսիտ անհատական է»:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ