Միայնությունն այն է, երբ տանը կա հեռախոս, իսկ զնգում է զարթուցիչը. ՖԱԻՆԱ ՌԱՆԵՎՍԿԱՅԱ. ՖՈՏՈՇԱՐՔ


05:54 , 17 հոկտեմբեր, 2013

Ladynews.am-ը գրում է.

Ռանևսկայան նրբազգաց, անօգնական ու թեթևամիտ էր: Կենցաղային հարցերում նա միշտ հենվում էր ուրիշների որոշումների վրա, չէր կարողանում ապրել առանց ճոխության, սենտիմենտալ էր ու զգացմունքային: Մանկության ու անհոգ օրերի նրա սիմվոլը հայրական օջախն էր` բալի այգին, որը նա կորցրեց նույնպիսի թեթևամտությամբ ու մեկնեց Փարիզ… Սա, սակայն, Լյուբով Ռանևսկայան էր` Անտոն Չեխովի «Բալի այգին» կատակերգության հերոսուհին, որի անունը կյանքի ամենապարզ դրվագներից մեկից հետո կեղծանուն դարձավ Ֆաինա Ֆելդմանի համար:

Ֆաինա Ֆելդմանը ծնվել է ֆինանսապես ապահովված ընտանիքում, նրա հայրը ուներ չոր ներկերի գործարան, մի քանի տուն, խանութ և շոգեքարշ: Ինչպես վայել էր այն ժամանակ ռուսական հարուստ ընտանիքներին, աղջնակը ստացել է բարձրակարգ տնային կրթություն. տիրապետել է լեզուների, զբաղվել երգով, երաժշտությամբ, օրեր անցկացրել գրքերի առաջ:

19 տարեկանում Ֆաինան հայրենի Տագանռոգից տեղափոխվում է Մոսկվա, տեղավորվում մի փոքրիկ բնակարանում: Հենց այդ տարիներին է նա ծանոթանում Մարինա Ցվետաևայի, Օսիպ Մանդելշտամի, Վլադիմիր Մայակովսկու, Կաչալովի հետ: Հետագայում Ֆաինան իր հուշերում կգրի, որ սիրահարված էր Կաչալովին և հիանում էր նրա դերասանական խաղով:

Մի անգամ աշնանը փոքրիկ Ֆաինա Ֆիլդմանը դերասանական բիրժայում ստորագրեց պայմանագիր մադամ Լավրովսկու խմբում աշխատելու համար: Դերասանուհին հրավիրվում էր «Կոկետուհիների դերեր կատարելու` երգի և պարի իմացությամբ, սեփական զգեստապահարանով, 35 ռուբլի աշխատավարձով»:

Մադամ Լավրովսկու խումբը, սակայն, չարդարացրեց հանդիսատեսի սպասելիքները: Այնուամենայնիվ հենց այս խմբում աշխատանքի տարիներին է վերաբերում Ֆաինայի կենսագրության ամենահիշարժան դրվագներից մեկը: Աշխատանքային երեկոներից մեկից հետո Ֆաինան զբոսնում էր իրենց խմբի ամենահայտնի ողբերգակ դերասաններից մեկի հետ, երբ նրանք որոշեցին ճանապարհին բանկ մտնել` ստանալու այն գումարը, որն ամեն ամիս Ֆաինայի համար ամուսնուց գաղտնի ուղարկում էր մայրը:«Հենց դուրս եկանք բանկից, քամու մի ուժեղ հոսանք ուղղակի խլեց իմ ձեռքերից ողջգումարըԵս կանգնեցի ու թռչող դրամներին նայելով՝ ասացիինչ տխուր էերբ դրանքթռչում ենԱյդ ժամանակ ինձ հետ զբոսնող ընկերս բացականչեցախր դուք Ռանևսկայան եք,միայն նա կարող էր այդպես ասելՀետագայումերբ պետք եղավ ստեղծագործականկեղծանուն ընտրելես որոշեցի վերցնել հենց Չեխովի այդ հերոսուհու անունըՄենք իրոք միընդհանուր բան ունենքիհարկե ոչ ամեն ինչբնավ ոչ ամեն ինչ», - հետագայում հիշում է Ֆաինա Ռանևսկայան:

Հենց այսպես էլ սկսվեց Ֆաինայի դերասանական կարիերան, որի ընթացքում նա աշխատեց Ռուսաստանի գրեթե բոլոր հայտնի թատրոններում` հաստատվելով մեկ այս, մեկ այն քաղաքում:

Առավելապես սիրելի դարձավ հանդիսատեսին «Подкидыш» ֆիլմում Լյալյայի դերում նկարահանվելուց հետո: Ֆիլմի կադրերից մեկում նրա արտաբերած «Մուլյա, մի նյարդայնացնի ինձ» («Муля, не нервируй меня!»)  արտահայտությունը երկար ժամանակ չէր իջնում հանդիսատեսի շուրթերից: Ասում են` դա դուր չէր գալիս Ռանևսկայային, քանի որ արտահայտությունը ոչ թե իր, այլ Ռինա Զելյոնայայի մտահղացումն էր: Եվ չնայած ամենին` նրան գրեթե ամենուր դիմավորում էին այդ խոսքով: Փողոցում այդպես էին գոռում փոքրիկ տղաները նրա հետևից: Անգամ Բրեժնևը Լենինի շքանշանը Ռանևսկայային հանձնելիս ասաց. «Ահա և գալիս է մեր «Մուլյա, մի նյարդայնացնի ինձ»-ը»: Այդ անգամ Ռանևսկայան չդիմացավ. «Լեոնիդ Իլյիչ, այդպես ինձ դիմում են կամ տղաները, կամ խուլիգանները»: Գլխավոր քարտուղարը շփոթվեց ու հազիվ արտաբերեց. «Ներեցեք, բայց ես Ձեզ շատ եմ սիրում»:

Առհասարակ թատրոնում նա այն քչերից էր, ում համար միևնույնն էր խորհրդային կարգերի ցենզուրան, նրանց հանձնած շքանշաններն ու հետևողականությունը: Կինը, ով ստացել է բավական շատ խորհրդային պարգևներ, միշտ ասում էր. «Ստալինի շքանշանի հանձնաժողովը նստած է դահլիճում, ուրեմն քննության զզվելի տպավորություն ունեմ»:

Ֆաինա Ռանևսկայային ընդունված է անվանել «փոքր էպիզոդների մեծ դերասանուհի»: Մեծ դերերով նա բեմ էր բարձրանում, իսկ այ կինոէկրաններին նրա դերերը էպիզոդիկ էին:

Դերասանուհու անսահմանելի հռչակը կապված է ոչ այնքան  նրա դերերի ու բեմական կուլտուրայի, որքան սեփական առօրյան դրամայի վերածելու կարողության հետ: Նա բացառիկ տաղանդ ուներ մեկ բառով, մեկ խոսքով հիշել տալու իրեն: Նրա սրամտության, նուրբ հումորի մասին լեգենդներ են պատմում: Հենց դա է պայմանավորել նրա հայտնիությունը` անկախ դերասանական կարիերայից: Օրինակ` հերթական ներկայացումներից մեկի ժամանակ ետնաբեմում մի երիտասարդ ու կամակոր դերասանուհի ապրումներով կիսվելիս է եղել Ռանևսկայայի հետ ու ասել է. «Մարգարիտը, որ պետք է գալու առաջին գործողության ժամանակ, պիտի իսկական լինի»: Ռանևսկայան սկսել է իբրև թե հանգստացնել նրան. «Ամեն ինչ իրական կլինի, ամեն ինչ` և՛  մարգարիտը, և՛ գործողությունը , և ՛  թույնը վերջին գործողության ժամանակ»:

Նրա յուրաքանչյուր խոսք ասես ստեղծված էր` գրվելու պատմության էջերում, դառնալու թևավոր: Դրան էր նպաստում, այսպես ասած, ներքին ցենզուրայի, մտածողության ազատությունը:

Սեփական և հանդիսատեսի կյանքերը դրամայի վերածած կինը, սակայն, ողջ կյանքում այդպես էլ չկարողացավ ազատվել միայնության զգացողությունից: Նրա մենակությունը կյանքի վերջին տարիներին չէր փարատում անգամ շնիկը` Մալչիկը, որի անունը դրվել էր ի պատիվ Ստանիսլավսկու, ում Ռանևսկայան պաշտում էր: 80 տարին բոլորելուց հետո նա մի քանի անգամ խոսել է իր միայնության մասին. «Միայնությունն այն է, երբ տանը կա հեռախոս, իսկ զնգում է զարթուցիչը»:

Ստացվում է այնպես, որ ընտրած բեմական ազգանունը մինչև կյանքի վերջ էլ սահմանեց նրա վիճակը: Ասում են` կյանքի վերջին տարիներին էլ ավելի զգայուն և մարդկանց սիրող ու վստահող դարձած Ռանևսկայան շարունակ խաբվում էր բոլորի` անգամ տան հավաքարարների կողմից, ովքեր օգտվում էին ծեր կնոջ վստահությունից ու գողանում ունեցվածքը:

Ֆաինա Ռանևսկայան մահացել է 1984 թվականի հուլիսի 19-ին և թաղվել Մոսկվայի Դոնսկի գերեզմանատանը` քրոջ` Իզաբելլայի կողքին:  Նրա գերեզմանաքարին կլոր տարին կարելի է թարմ ծաղիկներ տեսնել, ինչն էլ նրա տաղանդի ու վաստակած սիրո ապացույցն է:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ