00:16 , 17 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Զիգրիդ Կաագին, ով նախկինում Մերձավոր Արևելքում UNICEF-ի կրթական ծրագրի տնօրենն էր, նշանակել է Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման ՔԶԱԿ-ի հետ համատեղ առաքելության ղեկավար: Այս մասին հաղորդում է նիդեռլանդական մամուլը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՔԶԱԿ-ի փորձագետները սիրիական 6 օբյեկտներում ոչնչացրել են քիմիական զինապահեստները:
Եվս 5 օբյեկտ նրանք ուսումնասիրել են: