06:25 , 17 հոկտեմբեր, 2013
Doctors.am-ը գրում է.
Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի աշխատակիցները բացահայտել են, որ օրական հինգանգամյա սննդի ընդունումը լավ է առողջության համար:
Ըստ գիտնականների՝ նախաճաշի, ճաշի և ընթրիքի համադրումը երկու ընդմիջումների հետ օգնում են նիհարել: Իսկ այս ընդմիջումներից որևէ մեկը՝ հատկապես նախաճաշը բաց թողելու դեպքում կարող եք հակառակ արդյունքը ստանալ, այսինքն՝ գիրանալ:
Հետազոտողները հետևել են չորս հազար երեխաների ֆիզիկական վիճակին նրանց ծնվելու պահից մինչև 16 տարեկանը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օրվա ընթացքում հինգ անգամ սնվողները հավելյալ քաշ չունեն:
Անգամ ճարպակալում ունեցող ծնողների առկայությունը չի ազդում արդյունքների վրա: