Բրիթնի Սփիրսը պատրաստվում է երկվորյակներ ունենալ


23:29 , 16 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը հյուրընկալվել է RTL հեռուստաալիքին, որտեղ անկեղծ հարցազրույց է տվել գերմանացի հեռուստահաղորդավարներին: 

Փոփ-աստղը խոստովանել է, որ երազում է կրկին մայր դառնալու և ամուսնանալու մասին: Չնայած անձնական կյանքի անհաջողություններին՝ երգչուհին նախկինի պես հավատում է, որ կարող է ամուր ընտանիք ստեղծել: Ավելին, Բրիթնին հայտարարել է, որ երազում է երկվորյակներ ունենալ: