Մխիթարյանը գերազանցեց Արթուր Պետրոսյանի արդյունավետության ռեկորդը


23:21 , 16 հոկտեմբեր, 2013

Մխիթարյանը գերազանցեց Արթուր Պետրոսյանի արդյունավետության ռեկորդըArmsport.am-ը գրում է.

Իտալիայի հավաքականի հետ ընտրական հանդիպման 70-րդ րոպեին գլխի հարվածով Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 12-րդն էր: Հենրիխը դարձավ Հայաստանի հավաքականի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն` գերազանցելով Արթուր Պետրոսյանի արդյունավետության ռեկորդը:

Եթե Արթուր Պետրոսյանն իր 11 գոլերը խփել էր հավաքականում անցկացրած 69 հանդիպումներում, ապա Մխիթարյանին նրա ռեկորդային ցուցանիշը գերազանցելու համար բավարար եղավ 43 խաղը: Հավաքականում Արթուր Պետրոսյանը գոլերի հաշիվը բացել էր Կոպենհագենում դանիացիների հետ 1995թ. նոյեմբերի 15-ին կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում:

Դա հավաքականի կազմում Արթուրի 13-րդ խաղն էր: Հետաքրքիր է, որ 18 տարի անց Կոպենհագենում Մխիթարյանը կրկնեց Պետրոսյանի ռեկորդային ցուցանիշը: Իսկ Նեապոլում Հենրիխը գերազանցեց Պետրոսյանին: Վերջին` 11-րդ գնդակը Պետրոսյանը խփել էր հավաքականի կազմում իր 62-րդ խաղում` 2003թ. հունիսի 7-ին Լվովում գրավելով Ուկրաինայի հավաքականի դարպասը:

Ազգային հավաքականում Հենրիխ Մխիթարյանը գոլերի հաշիվը բացել է 2009թ. մարտի 28-ին Էստոնիայի  հավաքականի հետ Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: Հավաքականի կազմում դա Մխիթարյանի 9-րդ ելույթն էր: Ընդ որում Մխիթարյանն առաջին անգամ մասնակցեց ողջ հանդիպմանը:

Ահա Մխիթարյանի խփած 12 գոլերի ցանկը:

Ամսաթիվ    Մրցավայր    Մրցակից    Դարպասապահ    Րոպե    Հաշիվ    Խաղ
28.03.2009    Երևան    Էստոնիա    Սերգեյ Պարեյկո    33    1:0    ԱԱ
25.05.2010    Երևան    Ուզբեկստան    Իգնատի Նեստերով    7    1:0    Ը
08.10.2010    Երևան    Սլովակիա    Յան Մուխա    89    3:1    ԵԱ
12.10.2010    Երևան    Անդորրա    Խոսե Անտոնիո Գոմես    16    2:0      ԵԱ
02.09.2011    Անդորրա Լա Վելա    Անդորրա    Խոսե Անտոնիո Գոմես   90+1 3:0 ԵԱ
06.09.2011    Ժիլինա    Սլովակիա    Յան Մուխա    69    2:0    ԵԱ
07.10.2011    Երևան    Մակեդոնիա    Մարտին Բոգատինով    34    2:0      ԵԱ
11.10.2011    Դուբլին    Իռլանդիա    Շեյ Գիվեն    62    1:2    ԵԱ
12.10.2012    Երևան    Իտալիա    Ջանլուիջի Բուֆոն    27    1:1    ԱԱ    
14.11.2012    Երևան    Լիտվա    Էռնեստաս Շետկուս    55    3:0    Ը
11.06.2013    Կոպենհագեն    Դանիա    Ստեֆան Անդերսեն 82 4:0 ԱԱ
15.10.2013    Նեապոլ    Իտալիա    Ֆեդերիկո Մարկետի    70    2:1  ԱԱ        

ՀՀ հավաքականն անցկացրած 159 հանդիպումներում մրցակիցների դարպասը 141 գոլ է խփել: Դրանց հեղինակներն են դարձել հավաքականի 47 ֆուտբոլիստներ, ինչպես նաև մրցակցի 2 խաղացողներ:

Ներկայացնում ենք հավաքականի կազմում 2 և ավելի գոլ խփած ֆուտբոլիստների ցանկը:

1.Հենրիխ Մխիթարյան    12
2.Արթուր Պետրոսյան    11
3.Գևորգ Ղազարյան    9
4.Յուրա Մովսիսյան    9
5.Էդգար Մանուչարյան    8
6.Արա Հակոբյան        7
7.Մարկոս Պիզելի                7
8.Արմեն Շահգելդյան    6
9.Արման Քարամյան    5
10.Տիգրան Եսայան        4
11.Ռոբերտ Արզումանյան    4
12.Արաս Օզբիլիս                4
13.Էրիկ Ասադուրյան    3
14.Ալբերտ Սարգսյան    3
15.Արթուր Սարկիսով    3
16.Արտակ Մինասյան    2
17.Ռազմիկ Գրիգորյան    2
18.Կարապետ Միքայելյան2
19.Գառնիկ Ավալյան    2
20.Կարեն Դոխոյան        2
21.Անդրեյ Մովսիսյան    2
22.Արտավազդ Քարամյան2
23.Համլետ Մխիթարյան    2
24.Սարգիս Հովսեփյան    2
25.Արարատ Առաքելյան    2
26.Լևոն Պաչաջյան                2
27.Կառլեն Մկրտչյան    2