Ամերիկացիները Հելոինի տոնական զգեստների վրա ծախսելու են 2.6 մլրդ դոլար


23:04 , 16 հոկտեմբեր, 2013

Yerevannews.am-ը գրում է.

Ամերիկացիները Հելոինի տոնը նշելու համար նախատեսված հագուստների համար ծախսելու են 2.6 մլրդ դոլար: Միաժամանակ ամենատարածվածը շարունակելու է մնալ վհուկի շորը կանանց համար և սուպերհերոսի շորը տղամադրկանց համար: Ընդ որում մեծահասկների համար շորերի համար ավելի շատ է ծախսվելու քան փոքրերի համար 1.2 մլրդ դոլարը 1 մլրդ դոլարի դիմաց: Մոտ 330 մլն դոլար էլ ծախսվելու է ընտանեկան կենդանիների համար տոնական շորերի վրա: Հագուստների ընտրության հարցում ամերիկացիների նախապատվությունները շարունակում են մնալ նույնը: Ամենատարածվածը լինելու է վհուկի և տարբեր սուպերհերոսների հագուստները, որոնցից ամենաճանաչվածը Բեթմենն է: Այս մասին վկայում է Մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի կողմից անցկացված սոցհարցումները: Այս մասին հաղորդում է MarketWatch-ը: