22:52 , 16 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Ուկրաինայում Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելության Կոքս-Կվասնեվսկու մանդատը երկարաձգվել է մինչև նոյեմբերի կեսեր: Այս մասին ուկրաինական «Ֆորում» պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
Նրա խոսքով` Եվրախորհրդարանի նախագահների համաժողովը (Եվրախորհրդարանի ղեկավար կառույց, որը կազմում են Եվրախորհրդարանի և քաղաքական խմբերի նախագահները) կվերադառնա Ուկրաինայի հարցով դիտորդական առաքելության զեկույցի քննարկմանը Վիլնյուսի գագաթաժողովից առաջ: Նա կարևորել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործի լուծումը, որը կբավարարի բոլոր կողմերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ