22:02 , 16 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Հարավային Կորեայում ստեղծվել է ոստիկանության հատուկ ստորաբաժանում, որը միտված է օգնելու զբոսաշրջիկներին: Դրանում ներգրավված կլինեն 100 երիտասարդ աշխատակիցներ, որոնք տիրապետում են մի շարք օտար լեզուների, մասնավորապես անգլերենի, ճապոներենի և չիներենի: Իսկ որպեսզի զբոսաշրջիկը հասկանա, թե աշխատակիցը ո՞ր լեզվին է տիրապետում, նրա համազգեստի վրա հատուկ պիտակ կլինի, որն այդ մասին կազդարարի: Այս մասին հաղորդում է «Agence France-Presse»-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ