Բրահիմին ծրագրում է բանակցություններ վարել Սիրիայի կառավարության և ընդդիմության հետ


21:56 , 16 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմին ծրագրում է բանակցություններ վարել Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ` Ղուրբան Բայրամի ավարտից հետո: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով ՄԱԿ-ի բարձարստիճան ներկայացուցիչներից մեկին:

«Ներկայիս մուսուլմանական տոների ավարտից հետո նա տարածաշրջան կուղևորվի, որտեղ նախատեսում է հանդիպումներ ունենալ նաև սիրիական հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ»,- ասել է աղբյուրը:

Կազմակերպության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ՄԱԿ-ը հույս ունի համոզել Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհրդին մասնակցել իրավիճակի կարգավորման վերաբերյալ բանակցություններին («Ժնև-2»)` չնայած որ նրանք հրաժարվել են դրանից:

«Հուսով ենք՝ դա նրանց վերջին խոսքը չէ: Բոլորը հետաքրքրված են նրանց մասնակցությամբ: Դա կենտրոնական ընդդիմադիր խմբավորումներից մեկն է: Մենք ամեն ինչ կանենք Ժնևի համաժողովին ազդակներ տալու և Ազգային խորհրդին մասնակցության կոչ անելու համար»,-ասել է նա: