20:00 , 16 հոկտեմբեր, 2013
Shamshyan.com-ը գրում է.
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքի քննչական խումբը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները պարզել են, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 2 անձանց և 2 վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Mercedes Benz մակնիշի 181 ՕԼ 64 համարանիշի միկրոավտոբուսը վարել է, Երևանի բնակիչ, 71-ամյա Նապոլեոն Լևոնի Պետրոսյանը, ով տեղում մահացել է: Վթարի հետևանքով մահացել է նաև ավտոմեքենայի ուղևոր, Երևանի բնակիչ 58-ամյա Գայանե Սողոմոնի Գիլոյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ