Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ՝ Տոկիոյում


19:54 , 16 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հոկտեմբերի 15-ին Տոկիոյի Գինզա կենտրոնի Օջի համերգասրահում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնել են, որ միջոցառման մեկնարկին ներկաներին ողջունել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը՝ խոսելով համաշխարհային արվեստում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ավանդի և սերունդներին փոխանցած ժառանգության մասին:

Համերգի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի ստեղծագործությունները` անվանի երաժիշտներ՝ դաշնակահար Արմեն Բաբախանյանի, թավջութակահար Արամ Թալալյանի և դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի կատարմամբ:

Համերգն ունկնդրելու են եկել Ճապոնիայի պետական կառույցների պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ճապոնիա - Հայաստան ընկերակցության, ճապոնահայկական բարեկամության միության անդամներ, դասախոսներ, արվեստագետներ, լրագրողներ: