Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի Հանրապետության ակադեմիայի նախագահին


19:22 , 16 հոկտեմբեր, 2013

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Ռումինիայի Հանրապետության ակադեմիայի նախագահինAravot.am-ը գրում է.

Հոկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի առիթով Հայաստան ժամանած Ռումինիայի Հանրապետության ակադեմիայի նախագահ Իոնել Հայդուկին և տարբեր երկրների ակադեմիաների ներկայացուցիչների` ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Ռադիկ Մարտիրոսյանի: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ տարբեր երկրների ակադեմիաների ու գիտական հաստատությունների միջև ձևավորված համագործակցությանը` հույս հայտնելով, որ փորձի փոխանակությունը և սերտ գործակցությունը պիտի նպաստեն գիտության առաջընթացին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ