19:10 , 16 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Վրաստանում քաղաքացիական երկու ակտիվիստ ներխուժել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակ և պահանջել պատասխանել՝ արդյոք երկրի նախագահ և կուսակցության ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործակա՞լ է, հաղորդում է gazeta.ru-ն:
Իրակլի Կակաբաձեն և Գեորգի Գաբեդավան իրենց ներխուժումը շենք մեկնաբանել են նրանով, որք այդպես էլ չեն ստացել համանման բովանդակության իրենց գրավոր հարցման պաշտոնական պատասխանը:
Քաղաքացիական ակտիվիստներին կուսակցության շենքից դուրս են հանել պարեկային ոստիկանության օգնությամբ: