Հիլարի Քլինթոնը տուգանվել է սխալ կայանման համար


21:31 , 16 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Լոնդոնում ավտոմեքենայի սխալ կայանման համար տուգանել են ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, գրում է The Daily Mail-ը: Քլինթոնն ավտոմեքենան 45 րոպե առանց վճարելու կանգնեցրել է Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի (Chatham House) մոտ, ինչից հետո մեքենային է մոտեցել կայանման ծառայության աշխատակիցը եւ 80 դոլարի տուգանք գրել:

 Քլինթոնի ավտոմեքենայի մոտ այդ պահին Գաղտնի ծառայության 5 գործակալ է եղել, սակայն նրանք չեն խանգարել աշխատակցին կատարել իր պարտականությունները: