18:58 , 16 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Սիրիայում քուրդ աշխարհազորայինների և իսլամիստների միջև փոխհրաձգության հետևանքով զոհվել է 41 մարդ, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ բախումները տեղի են ունեցել Հասակա մարզում, որտեղ գտնվում է Սիրիայի նավթի հանքավայրերի մեծ մասը:
Բախումներին մասնակցել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն», «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորումների գրոհայինները:
Հեռուստաալիքի տվյալներով՝ սպանվածներից 29-ը գրոհայիններ են, 12-ը՝ աշխարհազորայիններ: