21:21 , 16 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Համաձայն հետազոտության արդյունքների, որն անցկացրել է իտալական ապահովագրական «Յունիպոլ» ընկերության սոցիոլոգիական ծառայությունը, ամեն չորրորդ իտալացին նախընտրում է տեղաշարժվել ոտքով: Ավելին՝ նման մարդկանց թվաքանակն աստիճանաբար ավելանում է:
Դրա պատճառը մի կողմից՝ առողջ կենսակերպ վարելն է, մյուս կողմից՝ բենզինի ծախսերի վրա խնայելու ցանկությունը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Պարզվել է, որ իտալացիների 10 տոկոսը նախընտրում է ոտքով հասնել անհրաժեշտ վայրը, եթե այն գտնվում է 10 րոպե քայլելու հեռավորության վրա:
Հարցվածների 45 տոկոսը խոստովանել է, որ գերադասում է ոտքով 15 րոպե քայլել, քան տրանսպորտ նստել, իսկ 24 տոկոսը հայտարարել է, որ տեղաշարժվում է բացառապես ոտքերի օգնությամբ: