Ուկրաինայում ԱՄՆ ու ԵՄ դեսպաններն այցելել են Տիմոշենկոյին


18:46 , 16 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Ուկրաինայում ԱՄՆ–ի ու ԵՄ–ի դեսպաններ՝ Ջեֆրի Փայեթը և Յան Թոմբինսկին հանդիպել են Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին և 3 ժամ զրուցել են նրա հետ։

Եվրոպացի դիվանագետի խոսքերով Տիմոշենկոն բավական լավ վիճակում է, հաշվի առնելով հանգամանքները, որոնցում նա գտնվում է։

«Մենք չենք մեկնաբանի մեր զրույցի մանրամասները։ Մենք այդ մասին պետք է ներկայացնենք մեր քաղաքական ղեկավարին»,– Թոմբինսկիին մեջբերում է ուկրաինական լրատվամիջոցներից մեկը։