Օմբուդսմենը հրատապ ընդունել է Կարո Եղնուկյանին


18:14 , 16 հոկտեմբեր, 2013

Օմբուդսմենը հրատապ ընդունել է Կարո Եղնուկյանին Panorama.am-ը գրում է.

Այսօր, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրատապ կարգով ընդունել է քաղաքական և հասարակական ակտիվիստ Կարո Եղնուկյանին: Կարո Եղնուկյանը Օմբուդսմենին հայտնել է, որ անհանգստացած է սեփական անվտանգության համար, քանի որ ակտիվորեն մասնակցում է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» ակցիային: Նա Պաշտպանին հայտնել է նաև, որ «իրեն սպառնում և հետապնդում են, ինչպես նաև իր նկատմամբ սերմանում և հրահրում են ատելություն»: Այդ մասին տեղեկացնում են ՄԻՊ լրատվական ծառայությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ